Պառավը մտքում «Հայր մեր» արտասանելով նայեց, մինչև ամուսինը գնաց՝ գնա՜ց, գնա՜ց, գնա՛ց: Եվ «…Զի քո է արքայություն» մասում աղոթքն ընդհատելով` սարսափահար մտածեց. «Վերջ»:
Ոչ մեկն ազնվություն չունեցավ ասելու. «Հայրենիք, ես քեզ այլևս չեմ դիմանում…»
Կոհակ-կոհակ հալվում էր ձմեռը։ Ես այդքան թաց հալոցք երբեք չէի տեսել։ Վախենում էի, որ կլվանա-կտանի հողը, և երկրի կմախքը կմնա մերկ։
Իրոք իր անվան պես Համալը աստիճանաբար խեղաթյուրվեց. գաղթի ճամփին մորթված հորեղբայրները, բռնաբարված հորաքույրները, առևանգված զարմիկներն ու դրանց մեջ ապրող տատը՝ ամեն մեկն էլ իր ժառանգությունն ու մատնահետքը թողեց նր
Ինձ տեսնելով ամոթից քարացավ, մոռացավ շալվարը կոճկել: Նրա շփոթահար տեսքից և՛ մեղքս եկավ, և՛ ծիծաղս: Ծիծաղելով ներս մտա: Նստեցի անկողնու վրա:
Հրաշք՝ հրաշքով էր ապրում քեռին: Խմել, ծխել, ձկնորսություն ու բադ խփել, սար ու ձոր չափչփել, սիրուհիներ… Է՜, ապրելը երբվանի՜ց էր թարգել քեռին:
Կարմի՞րը, թե՞ սևը: Սև՞ը, թե՞ կարմիրը: Հը՞. կարմիրը: Չէ՝ սև՛ը:
Ոստիկանները դեռ դիակը չէին հայտնաբերել ու շենքի ժողովրդին էին խոսեցնում: Երրորդ հարկինի տղան ասում էր. «Գյուղ ա գնացել», բայց գյուղի անունը չգիտեր:
Մենք պապիս թաղեցինք նրա մահից երեսուն տարի անց, թեև նրա մահվան մասին անգամ տատս արդեն իմիջիայլոց էր խոսում՝ որպես հեռավոր եղելության: